Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ. Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար

Մանրամասներ

ա

Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, հայտարարել է Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախը:

«Ղրիմի թերակղզին չկա, այն երբեք չի վերադառնա: Դա փաստ է», – ըստ «ՌԻԱ»-ի՝ հնդկական ինստիտուտներից մեկի համաժողովի ժամանակ հայտարարել է փոխծովակալը՝ խոսելով Ուկրաինայի իրավիճակի մասին:

Շյոնբախը նաև ասել է, որ Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին, բայց նրա միանալը դաշինքի «խելամիտ չէ»: Ըստ նրա՝ Հնդկաստանը և Գերմանիան Ռուսաստանի կարիքն ունեն՝ Չինաստանին դիմակայելու համար: