Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․
Երկար չգրեմ, թե սկզբից թավշյա, հետո խորը պոպուլիստ ու հիմա ավորիտար իշխանությունը, ինչպես է որպես կանոն փորձում լուծել իր առջև ծառացած ավտորիտար իշխանության խռոնիկ հիվանդությունները, որոնք ունեն իշխանության պահպանման՝ շեշտում եմ բացառապես իր իշխանության պահպանման, այլ ոչ թե պետության պահպանման և զարգացման մոտիվացիաներ:
Եկել է իշխանությունդ պահելու համար ՔԱՂԱՔԱՑՈւԴ քերթելու (հարկերի, տուրքերի բարձրացում),
ՔԱՂԱՔԱՑՈւՑԴ քերելու (համընդհանուր հայտարարագրում),
ՔԱՂԱՔԱՑՈւԴ թալանելու (տրանսպորտի ու այլ ծառայությունների թանկացում և փաստացի շորթում թերի համակարգի միջոցով),
ՔԱՂԱՔԱՑՈւԴ միջոցով իշխանությանդ մեծ հաշիվները փակելու (ահռելի արտաքին պարտքի սպասարկում)
ՔԱՂԱՔԱՑՈւԴ հողազրկելու, հայրենազրկելու (տարածքների օտարում թշնամուն) ժամանակը:
Այդ ողջ օպերացիան կոչվում է պետությունը փող չունի ու կամք չունի և սնանկության առաջ է ուստի սնանկության բեռը պետք է քաշի ՔԱՂԱՔԱՑԻՆ, իսկ սնանկության կառավարիչը պետք է լինի բացառապես ՔՊ-ն: Բեմադրություններն ու դրամատուրգիան ՔՊ-ից մնացածը ՔԱՂԱՔԱՑՈւՑ:
Այլ բան՝ «գիտահետազոտական-միտահետազոտական» ման մի եկեք: Եկել է ՔԱՂԱՔԱՑՈւՑ ՄԱՏԵՐԻԱԼ ստանալու իրական ժամանակը։
0Comments