Գերմանիայի կառավարության կայքից Արցախի խնդրում ինքնորոշման իրավունքի սկզբունքի վերաբերյալ կանցլեր Շոլցի արտահայտությունը չի հանվել

Մանրամասներ

Ֆեյսբուքի օգտատեր Հարություն Գրիգորյանը գրել է.

Օրեր առաջ հարցում էի կատարել Գերմանիայի Դաշնության Կանցլերի աշխատակազմ ինքնորոշման իրավունքի «անհետացման» հարցի վերաբերյալ և այսօր ստացել եմ պատասխան։

Կոչ եմ անում բոլորին, հեռացնել Կանցլերին անհիմն քննադատող գրառումները։ Կանցլերի կայքից ոչինչ չէր հեռացվել, պարզապես մինչ օրս չէր հրապարակվել Կանցլերի բառացի խոսքը գրավոր։ Հիմա հրապարակվել է։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ Կանցլեր Շոլցը մոլորակի վրա միջազգայնորեն ճանաչված ՄԻԱԿ երկրի ղեկավարն է, ով 2020 թվականից հետո հստակ նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Նույնիսկ եթե Բեռլինը հետագայում շատ բան «հողի վրա» չկարողանա իրականացնել, այս հայտարարությունը միևնույն է իմ համոզմամբ մեր կողմից արժանի է համապատասխան վերաբերմունքի և հարգանքի։