Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան, որպես եվրոպական առաջատար երկրներից մեկը, պետք է ղեկավարի Ուկրաինայում խաղաղ գործընթացը և կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել մարտերը հանրապետության տարածքում։ Այս մասին գրում է N-tv-ն։
«Երբ վերջապես կգա այն օրը, որին մենք բոլորս փափագում ենք, երբ Պուտինը կդադարեցնի ռմբակոծությունները, և զորքերը վերջապես կարող են նահանջել, մենք պետք է ապահովենք, որ Եվրոպայում այլևս պատերազմ չսկսվի», - ասել է Բերբոքը:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային և Բալթյան երկրներին, որոնց «անվտանգությունը» պետք է ապահովել։
«Եվ իհարկե, որպես Եվրոպայի ամենամեծ երկիր, մենք պատասխանատու ենք նաև խաղաղության համար: Սա մեր խնդիրն է՝ հատկապես որպես գերմանացի։ Յուրաքանչյուր եվրոպացի նույնպես ցանկանում է դա, և այդ պատճառով մենք կարող ենք դա անել միասին: Բայց Պուտինը վերջապես պետք է կռիվը դադարեցնի։ Պատերազմի ավարտը առաջին քայլն է»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։
0Comments