Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հունվարի 21-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է նաև, որ Գերմանիայի կանցլերը հետաքրքրվել է ադրբեջանական ԱԶԱԼ ընկերության ինքնաթիռի վթարի հետաքննության ընթացքով:
«Հանդիպմանը գոհունակությամբ խոսվեց Ադրբեջանի նախագահի և Օլաֆ Շոլցի միջև նախորդ հանդիպումների և քննարկումների մասին։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
0Comments