Նեոն արդեն 7 տարի Խոսրովի անտառում է

Մանրամասներ
նեո

Նեո ընձառյուծը ձնաշատ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄ նախարարությունը:

Ինչպես վկայում է երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում: