Չիլիում կետը կուլ է տվել երիտասարդին, հետո, վայրկյաններ անց, երախից դուրս շպրտել. Տեսանյութ

Մանրամասներ
կետ

Չիլիում կետն անսպասելի հարձակվել և կուլ է տվել փչովի փոքր նավակն ու թիրավարողին, սակայն վայրկյաններ անց երախից դուրս է շպրտել երիտասարդին և նավակը: Հայրը նկարահանելիս է եղել որդուն, երբ կետը հարձակվել է նավակի վրա։ Երիտասարդը մի քանի վայրկյան մնացել է կետի բերանում՝ ստանալով քերծվածքներ, Թերթի փոխանցմամբ՝ գրում է Associated Press-ը:

Տեսանյութի հերոսը՝ Ադրիան Սիմանկասը, պատմել է, որ հոր հետ Մագելանի նեղուցում էր, երբ կենդանին հարձակվել է:

«Մտածեցի՝ մահացել եմ, մտածեցի՝ արդեն կերել է ինձ, կուլ տվել», - պատմել է Սիմանկասը՝ նկարագրելով մի քանի վայրկյանի սարսափը: