Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. այն քնած վիճակում է. Օվերչուկ

Մանրամասներ
ռդ

Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, եթե գործընկերները դիմեն, Ռուսաստանը հաճույքով կշարունակի իր աշխատանքը։ Այս մասին ՌԴ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության (RSPP) XXXIV համագումարի շրջանակներում լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, ապա այն սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարության շրջանակներում, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ։ Այժմ այն, մի տեսակ, քնած վիճակում է։ Սա կարելի է փաստել, բայց մենք գիտենք, որ այս թեմայով շփումներ են իրականացվում գործընկերների միջև»,- ասաց նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Ոչ ոք այն չի փակել, և եթե գործընկերները դիմեն մեզ, և եթե մենք ինչ-որ կերպ կարող ենք օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա մենք, իհարկե, ուրախ կլինենք շարունակել այս աշխատանքը: Բայց դա կախված է գործընկերներից»,- հավելել է Օվերչուկը: