Հնդկաստանի շնաբույծների միության նախագահ Ս. Սաթիշը վերջերս 500 միլիոն ռուփի (5,81 միլիոն դոլար) է վճարել գայլի և կովկասյան հովվաշան խաչասերման արդյունքում ծնված եզակի ձագի համար, գրում են Թերթը և Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ այն փաստացի աշխարհում ամենաթանկ շունն է:
Հաղորդվում է, որ Կադաբոմբ Օկամի անունով կենդանին բուծվել է ԱՄՆ-ում: Դրա աստղաբաշխական գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ կենդանին իր տեսակով եզակի է: Ընդամենը ութ ամսականում այն արդեն կշռում է 75 կգ և ունի 80 սմ հասակ:
Տղամարդն ընդհանուր առմամբ պահում է ավելի քան 150 շուն իր յոթ հեկտարանոց կալվածքում և դրանցից ամենահազվագյուտներին ցուցադրում Հնդկաստանի տարբեր վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ: Այդ միջոցառումներից յուրաքանչյուրից նա վաստակում է 3000-ից մինչև 12000 դոլար: Նա արդեն սկսել է Կադաբոմբ Օկամիին օգտագործել իր ներդրումները վերադարձնելու համար՝ ցուցադրելով դրան մի քանի բարձր մակարդակի միջոցառումների ժամանակ: Նա պնդում է, որ մարդիկ մեծ խմբերով հավաքվում են տեսնելու աշխարհի ամենաթանկ շանը:
«Ես փող եմ ծախսում այս շների վրա, քանի որ դրանք հազվագյուտ են: Բացի այդ, ես բավականաչափ գումար եմ ստանում, քանի որ մարդիկ միշտ հետաքրքրված են տեսնել դրանց: Նրանք սելֆիներ են անում շների հետ: Ես և իմ շունն ավելի շատ ուշադրության ենք արժանանում, քան դերասանը ֆիլմի պրեմիերայի ժամանակ», - նշել է տղամարդը:
0Comments