Լրագրող Դավիթ Ֆիդանյանը գրել է. «Թուրքերը հայերին թողել էին ընդամենը Սևանում լողանալու տեղ:
1918թ. հունիսի 4-ին Բաթումում հայկական կողմի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքվել էր այսպես կոչված Հաշտության և բարեկամության խայտառակ պայմանագիրը:
Հայկական կողմը չէր ունենալու երկաթուղի: Կազմալուծվում էին բոլոր զիված ջոկատները՝ ներառյալ Անդրանիկինը:
Արգելվում էր առհասարակ ստեղծել հակաթուրքական ջոկատներ:
Պայմանագրով Հայաստանը դարձել էր 10 հազար քռ կմ ունեցող սուբյեկտ Երևանի գավառի մի մասով ու Սևանի ափով:
Պատահական չէ, որ այդ ժամանակվա միջազգային դիվանագետներից մեկը նշել էր, որ թուրքերը հայերին թողել էին ընդամենը Սևանում լողանալու տեղ:
Բաթումի խայտառակ պայմանագիրը այդ ժամանակվա Թիֆլիսում գործող և թուրքերի առջև կզած հայկական էլիտայի գործունեության արդյունքն էր, որը ի տարբերությունը կռվող ռազմակալ էլիտայի՝ գերադասում էր օր առաջ բավարարել թուրքական բոլոր պայմանները և պայմանագիր կնքել»:
0Comments