ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «‼️Ընդդեմ ֆեյքի
Հայաստանի պետականության դեմ հիբրիդային պատերազմը նոր թափ է ստանում, ինչը մեզանից պահանջում է համախմբում, սթափություն, հետևողականություն ու կամք:
Ուստի, հերթով թվում եմ օրվա ֆեյքերը ու կեղծիքները:
❌ Մարդկանց հույզերի վրա խաղալով՝ տարածեցին հայտնի զինվորական Քյոխի մահվան մասին ֆեյք լուրը:
✅ Իրականում նա ողջ է, արդեն մի քանի տարի թիկունքում է, ու եթե սպանվեր, կսպանվեր հոկտեմբերի 27-ի հեղինակների, հայտնի դավադիրների կողմից:
❌ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընտանիքի անդամներն ունեն Կանադայի քաղաքացիություն:
✅ Մի շփոթեք ձեր ղեկավարի հետ, ում թոռները ծնվում են ԱՄՆ-ում, որպեսզի դառնան այդ երկրի քաղաքացի: Իրականում վարչապետն ունի բացառապես մի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության:
❌Երևանում բողոքի ակցիաներին մասնակցում է հսկայական բազմություն։
✅ Ցերեկվա ժամերին բողոքի ակցիաների թեժ պահին մասնակցում էր ընդամենը 800-900 քաղաքացի։
❌Մի շարք ուսումնական հաստատություններում դասադուլ է։
✅Հանրապետության ուսումնական հաստատությունները հերքել են այս ֆեյք ցանկերը, այդ դասադուլներն էլ, ցավոք, մեր սիրելի ուսանողների կողմից օգտագործում են դասի չգնալու համար: Գնացեք դասի, որ սրանց նման անգրագետ չդառնաք:
❌ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները քննարկում են պարետային ժամ մտցնելու հարցը։
✅ Իրականում ձեր անիմաստ շոու շարժումների ամենաթեժ պահերին նույնիսկ պարետային ժամ մտցնելու հարց չի քննարկվել, ինչ մնաց հիմա քննարկվի:
❌Հայկական անձնագրերով թուրքերը մուտք են գործել Հայաստան ու առևանգում են երեխաների։
✅Կատարյալ ախմախություն, որը պարբերաբար սրանց կողմից գցվում է շրջանառության մեջ սկսած 2020 թվականից։
❌ Հայաստանի սահմանամերձ համայնքի բնակիչները ռուսական հեռախոսահամարներից SMS հաղորդագրություններ և զանգեր են ստանում, որ պետք է տարհանվել, շուտով պատերազմ է սկսվելու։
✅ Նոր պատերազմի վտանգ ու տարհանման անհրաժեշտության բացարձակապես չկա։ Միտումը մեկն է՝ խուճապ տարածել, պետության նկատմամբ կորցնել վստահությունը, չդիմադրել:
Միասին տարածելով այս ստերի բացահայտումը՝ լուրջ զենքից կարող ենք զրկել փնթի միկրոբլոգերների թիմին ու իրենց՝ ոչ պակաս փնթի տերերին:
Չվախենաք»։
«Հերթով թվում եմ օրվա ֆեյքերը ու կեղծիքները». Արայիկ Հարությունյան
Մանրամասներ

0Comments