Հայաստանում ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ կանցկացվեն պահեստազnրայինների վարժական հավաքներ

Մանրամասներ
դիրք

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել, որոնց նպատակն է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումը և մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարժական հավաքները կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի համար։

Յուրաքանչյուր քաղաքացի հավաքներին ներգրավվելու է առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով։

Վարժական հավաքների նպատակն է ապահովել պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործումը, մասնագիտական վերապատրաստումն ու պատրաստումը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը։