Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ ուշադրություն է գրավել իր խորը դեկոլտեով։ Նույնիսկ Մարկ Ցուկերբերգը նկատել է նրա տպավորիչ արժանիքները։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Ցուկերբերգը նայում է Սանչեսի կրծքին:
55-ամյա Լորենը սկզբում համեստ ու ոճային տեսք ուներ, երբ ժամանել էր արարողությանը: Սակայն Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հարսնացուն շոկի մեջ է գցել հանրությանը` հանելով իր վերարկուն` ցուցադրելով սպիտակ շալվարով կոստյումը` իր սպիտակ ժանյակավոր կրծկալով:
Նրա համարձակ ընտրությունը կատաղություն է առաջացրել սոցցանցերում։ Շատերը նրա հանդերձանքն անհարիր են համարել:
Սանչեսին և նրա միլիարդատեր սիրելիին նկատել են տեխնոլոգիական տիտան Իլոն Մասկի հետ զրուցելիս: Երդմնակալության արարողության բարձրաստիճան հյուրերի թվում էր Մարկ Ցուկերբերգը։
Արարողության ժամանակ իրար կողքի են նստել Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, Google-ի Սունդար Պիչայը և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը։
Վիրուսային տեսանյութում Մարկը մի պահ հայտնվել է Բեզոսի հարսնացուի կողքին։ Տեսանյութը ֆիքսել է, թե ինչպես է Մարկին արագ հայացք գցում նրա դեկոլտեին, նախքան ժպիտով կթեքեր երեսը: Այդ պահին նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, նստած էր հենց իր կողքին՝ մյուս կողմից։
Վիրուսային տեսանյութի վերաբերյալ կարծիքները կիսվել են, ոմանք պաշտպանում են Մարկին և նրան անվանում «սովորական մարդ», իսկ մյուսները նրան համարում են «այլասերված»:
0Comments