Սպիտակ տան աղբյուրը ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆիրմային արևայրուքը «լավ գեների» արդյունք է, գրում է The New York Times-ը:
Պարբերականը մեջբերում է նաև Թրամփի համադասարանցու խոսքերը, որը պնդում է, որ ԱՄՆ ներկայիս առաջնորդը դեռ դպրոցական տարիներից «ուլտրամանուշակագույն ճառագայթման երկրպագու» է: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան երեք աղբյուրները պարբերականին հայտնել են, որ այնտեղ սոլյարի հիշեցնող ոչինչ չեն հայտնաբերել:
Աղբյուրը նաև հայտարարել է, որ հեռուստաեթերներից առաջ Թրամփը դիմափոշի է օգտագործում, թափանցիկ և ոչ թե բրոնզագույն,- շեշտել է նա:
0Comments