Սուպերմոդել և հեռուստահաղորդավարուհի Հայդի Քլումը կիսամերկ լուսանկարվել է ամուսնու՝ Tokio Hotel գերմանական խմբի կիթառահար Թոմ Կաուլիցի հետ արձակուրդի ժամանակ։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail կայքում։
Պապարացիները լուսանկարել են 51-ամյա Հայդի Քլումին և 35-ամյա Թոմ Կաուլիցին Սեն Բարթելեմիում։ Սուպերմոդելը լուսանկարվել է թոփլես։ Հեռուստահաղորդավարուհին կրել է միայն սեւ լողազգեստ, ոսկե ականջօղեր եւ արեւային ակնոցներ։
Հայդի Քլումն ամուսնացել է Tokio Hotel-ի կիթառահար Թոմ Կաուլիցի հետ 2019 թվականին։ Հայտնիները մեծացնում են Քլումի չորս երեխաներին։
0Comments