Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 12 միլիարդ դոլարը. Լավրով

Մանրամասներ
լավրով

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 12 միլիարդ դոլարը: Այս մասին հունվարի 21-ին Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Ամսական միլիարդը աննախադեպ ցուցանիշ է, ընդգծեց Լավրովը՝ նշելով, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության առանցքային առևտրային գործընկերը։ Նախարարը նաև հիշեցրեց, որ ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջե հարկային վճարումների առաջատարն և խոշոր գործատուներից են։ Ռուսական բիզնեսը շահագրգռված է ընդլայնմամբ, և մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը ռուս գործարարների նկատմամբ, ասել է Լավրովը։

Նախարարի խոսքով, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը դրական դեր է խաղում ապրանքաշրջանառության նշված թվերին հասնելու համար։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ն դարձել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմքերից մեկը, տնտեսությունների կայուն աճի գործոն՝ միջազգային ծանր անհանգիստ իրավիճակի համատեքստում, շարունակեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ 

Նա ողջունեց նախորդ տարի ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի Հանրապետության հաջող նախագահությունը։ Հանդիպմանը քննարկել ենք նաև գործնական համագործակցությունը այլ ասոցիացիաների շրջանակներում, որոնց անդամ են Հայաստանը և Ռուսաստանի Դաշնությունը, եզրափակեց նախարարը։