Հուսով ենք՝ ռուսական կողմը կխուսափի միակողմանի մեկնաբանություններից․ Միրզոյանը՝ Լավրովին (տեսանյութ)

Մանրամասներ
լավրով միրզոյան լավրով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ և հույս է հայտնել, որ ՌԴ-ն հետագայում հաշվի կառնի կատարվողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից:

«Իմ այցը բավականին արդիական է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի լույսի ներքո: Կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում իրականացնելու համար։ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին: Եվ հուսով ենք՝ ռուսական կողմը հետագայում հաշվի կառնի կատարվողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, տեսել ենք վերջին շրջանում»,- ասել է Միրզոյանը: