Մենք ունենք թվեր. մոտ մեկ միլիոն ռուս զինվոր է սպանվել, 700 հազար էլ ուկրաինացի. Թրամփ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատերազմում կորցրել է 700 հազար, իսկ Ռուսաստանը՝ գրեթե մեկ միլիոն զինվորական։

«Մենք ունենք թվեր. մոտ մեկ միլիոն ռուս զինվոր է սպանվել։ Բայց նաև 700 հազար ուկրաինացի զինվոր է սպանվել։ Ռուսների զոհերն ավելի շատ են, բայց նրանք ավելի շատ զինվորներ կարող են կորցնել: Բայց երկիրն այդպես կառավարել չի կարելի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։