Նախագահը մերժել է Թրամփին. «Պանամայի ջրանցքը» կմնա Պանամայի վերահսկողության տակ

Մանրամասներ
ամն

««Պանամայի ջրանցքը» կմնա Պանամայի վերահսկողության տակ»,-վստահեցրել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն, գրում է Interfax-ը։

«Պանամայի ժողովրդի անունից ես պետք է ամբողջությամբ մերժեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը «Պանամայի ջրանցքի» մասին։ Կրկնում եմ՝ ջրանցքը գտնվում է և կմնա Պանամայի և նրա վարչակազմի վերահսկողության տակ»,- ասվում է Պանամայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Աշխարհի ոչ մի երկրի ղեկավարությունը չի միջամտում մեր վարչակազմի աշխատանքին: Ջրանցքը ոչ մեկի զիջման տակ չի եղել: Պայքարն ավարտվել է 1999 թվականին, և հաջորդ 25 տարիների ընթացքում մենք շարունակաբար կառավարել ենք ջրանցքը՝ այն շահագործելով առևտրի նպատակով ամբողջ աշխարհի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ»,- նշել է Մուլինոն։

Նա հայտարարել է, որ երկխոսության համար միշտ տեղ կա, սակայն «Պանամայի ջրանցքի» ինքնիշխանությունն ու սեփականությունը կմնա Պանամայինը։