Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների տեխնիկական անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ իրազեկման և վերահսկման մակարդակում իրականացվում են գործուն քայլեր` պատասխանատու բոլոր մարմինների ու կազմակերպությունների համագործակցությամբ։
«Կարևորելով արտադրական վտանգավոր օբյեկտների՝ մասնավորապես կարուսելների անվտանգ շահագործումը մարդկանց կյանքի և առողջության ապահովման տեսանկյունից, ՆԳ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։
Պատասխանատու գերատեսչությունները մասնակիցներին իրազեկել են կանխարգելիչ միջոցառումների մասին՝ հորդորելով նախապես անցկացնել փորձաքննություն և ստանալ փորձագիտական եզրակացություն, ինչը թույլ կտա հետագայում անխոչընդոտ շահագործել կարուսելներն ու խուսափել կիրառվող խիստ վարչարարությունից։
Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝ ոլորտում առկա խնդիրները լուծելու և թերությունները վերացնելու նպատակով»,- նշված է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարությունից նաև հայտնում են, որ պատասխանատու այլ մարմինների հետ շարունակվելու է աշխատանքը` հնարավոր բոլոր ռիսկերն ու վտանգները կանխելու ուղղությամբ։
0Comments