Բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանն ու իր թիկնապահը

Մանրամասներ
վարդան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում գրված է․

«Հարգելի գյումրեցիներ,

Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»: