Նոր սահմանադրության ընդունումն էական է. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

2020 թվականի փետրվարից խոսել եմ ՀՀ նոր սահմանադրության կարևորություն մասին: Նոր սահմանադրության ընդունումն էական է, քան որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։

Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- իր ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հին Սահմանադրությունը համարելով մեր պետության առաջընթացի կարևորագույն խոչընդոտը։