736 մլն դրամ՝ հեծանիվներ գնելու համար

Մանրամասներ
քպ

Համացանցում պետության մասին զրույցներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ակտիվ սպորտով՝ հեծանվասպորտով, զբաղվել։

Գրեթե ամեն օր տեսանյութ է հրապարակում, թե ինչպես է հեծանիվ վարում, անգամ գործուղումների ժամանակ է հեծանիվ վարում։

Պարզվում է հեծանվասպորտի նկատմամբ Փաշինյանի սերը միայն այն վարելով չի սահմանափակվում։ Փաշինյանի կառավարությունը նաև որոշել է, որ հանրակրթական դպրոցներին պետք է հեծանիվ նվիրի։

Այսպես, 736 մլն 710 հազար դրամով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Էյչ Գրուպ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 6500 հատ հեծանիվ։

Մեկ միավորի արժեքը ըստ պայմանագրի՝ 113 հազար 340 դրամ է, որի մեջ ներառված է նաև սաղավարտ։ Հեծանիվները նախատեսված են 7-12-րդ դասարանի աշակերտների համար։

 

Աղբյուրը` Euromedia24.com