Գնալով ավելի շատ նշաններ են երևում, որ Գերմանիայի կանցլեր Շոլցը կհանդիպի Պուտինի հետ մինչև փետրվարի 23-ը։ Այս մասին սոցցանցերում գրել է Գերմանիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերը։
«Թրամփ-Պուտին հանդիպումը ներկայումս նախատեսված է մարտին։ Սա թող ամեն մեկը յուրովի գնահատի։ Ուկրաինան չպետք է օբյեկտ և զոհ լինի։ Բոլոր բանակցություններն ու համաձայնությունները, որոնք այժմ կնքվում են ստեղծված իրավիճակում, տեղի են ունենում ի վնաս Ուկրաինայի»,- նշել է նա։
0Comments