Ես Կոշում երկար ապրել եմ, բայց ներսից չեմ տեսել: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, Արուճ գյուղում գյուղացիների հետ զրույցում նշեց ՀՀ վարչախպետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով իր ազատազրկման շրջանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ քիչ առաջ ժամանեց Արագածոտնի մարզի Արուճ համայնք՝ մասնակցելու Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին: Այստեղ տարբեր համայնքներ առանձին-առանձին սեղաններ էին գցել, հյուրասիրություն էին կազմակերպել:
«Ձեզ էլ եմ ասում՝ մյուս տարի էստեղ ոչ թե հյուրասիրություն եք անում, այլ տոնավաճառ եք կազմակերպում, առեւտուր է տեղի ունենում, ինչ ապրանք ունեք վաճառելու, էստեղ վաճառում եք, որ գումար աշխատեք»,-ասաց նա:
Ապարանի տաղավարի մոտ Փաշինյանը տեսնելով, որ հենց տեղում թարմ հաց են թխում, ասաց. «Էս լավ գործ ա»:
Այս անգամ Փաշինյանը հրաժարվեց փորձել ուտեստները՝ նշելով. «Չենք ուտում, ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան: Ճիշտն ասած, չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ: Նախորդ անգամ, որ եկանք, մի բաժակ խմեցի, չէ՞ Հիմա ընդհանրապես չեմ խմում»:
Վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, մասնավորապես, կապված խաղաղության օրակարգի կյանքի կոչման վերաբերյալ:
0Comments