Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր փորձություն՝ հունվարի 17-ից
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին։
Սա մի նոր փորձություն է լինելու մեր պետության և ժողովրդի համար, որովհետև Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին իրականում Հայաստանի հանրապետությունն է:
Համենայն դեպս, հենց այս սցենարն է որդեգրված Բաքվում:
Կասկած չունենաք, որ լսելու ենք ստորացուցիչ ցուցմունքներ՝ կորզված բիրտ ուժի միջոցով, որոնք ուղղված են լինելու մեր պետության ապալեգիտիմացմանը:
Սարսափելին այն է, որ դատական գործընթացին ունիսոն գործելու են Ալիևի երևանյան էմիսարները՝ Փաշինյանի գլխավորությամբ»:
0Comments