Բաքուն փորձում է էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ ալիև նիկոլ

ի կիլոմետր տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու խնդիր չի դրվում։ Նա շեշտել է, որ որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը:

«Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած տեղեկություններին, թե ՀՀ ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը՝ Փաշինյանը հերքել է, շեշտել՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հիշեցրել է, որ նման իրավիճակները պարբերական բանավեճերի պատճառ չդարձնելու համար հայկական կողմն առաջարկել է ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգվի։ Այս հարցում ևս Երևանը սպասում է Բաքվի արձագանքին։

Հիշեցնենք` Ալիևը հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կտրուկ հայտարարություններ է արել։ Նա նշել է, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնացել է հնարավոր ռազմական միջամտությամբ՝ հայտարարելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։ Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ: