Ավտոբուսներում երկրորդ վալիդատորներ կտեղադրվեն․ Երևանի փոխքաղաքապետ

Մանրամասներ
ավտոբուս

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ մի շարք ավտոբուսներում ավելացվել են վալիդատորները։

Նա նշել է, որ նախատեսված է եղել, որ մեկ վալիդատոր լինի, երբ առջևի դռնից քաղաքացին նստի, մյուս դռնից՝ իջնի. 

«Պիկ ժամերին տրանսպորտում ծանրաբեռնվածությունը բարձր է, և այս ուղղությամբ պիտի շարունակենք, որ այս վիճակը չունենանք։ Եվ դրանով պայմանավորված՝ երկրորդ վալիդատորներ են դրվելու։ Պահեստավորվածի մի մասը դրվել է Man ավտոբուսներում ու տրոլեյբուսներում, նախատեսում ենք փետրվար-մարտին շարունակել դրանց տեղադրումը։ Պատվերը տրված է, մատակարարվելուն պես կշարունակենք»։