ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նստավայրը Լոս Անջելես քաղաքում անտառային հրդեհի պատճառով՝ հայտարարվել էվակուացիոն գոտի։ Այս մասին հայտնում է ամերիկյան NBC News հեռուստաալիքը։
Լրագրողները հայտնել են, որ այս պահի դրությամբ մոտ 30 հազար մարդ լքել է իրենց տները։
«Լոս Անջելեսի՝ Հարիսի նստավայրն այժմ Խաղաղ օվկիանոսի Պալիսադես շրջանում բռնկված հրդեհի պատճառով՝ գտնվում է տարհանման գոտու արևելյան մասում։ Փոխնախագահն այժմ Վաշինգտոնում է»,- ասվում է նյութում։
Հունվարի 7-ին The Wall Street Journal-ը գրել էր, որ Լոս Անջելեսի արևմտյան մասում անտառային հրդեհ է սկսվել, որը քամու պատճառով՝ ուժգնանում է։ Այս ֆոնին՝ իշխանությունները հայտարարել են խաղաղօվկիանոսյան Պալիսադես շրջանի բնակչության պարտադիր տարհանման մասին, որտեղ գտնվում է ազգային պարկը։
Այդ պահին հրդեհը տարածվել է երեք քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Քաղաքապետ Կարեն Բասը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, այն շատ վտանգավոր է անվանել։
0Comments