«Ես կանեմ ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը և մեր երկիրը՝ Թրամփին հաղթելու համար»․ Հարիս

Մանրամասներ
ամն

«Ազատություն». ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնապես առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից և հաղթել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում, հայտնում է «Ազատության» Настоящее Время ծառայությունը։

Ավելի վաղ Ջո Բայդենը, ով հրաժարվել էր մասնակցել ընտրություններին, հորդորել էր նրան առաջադրել որպես նախագահի թեկնածու։

«Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը և միավորելու մեր երկիրը՝ Դոնալդ Թրամփին հաղթելու համար», – ասել է Հարիսը։

Քամալա Հարիսը շնորհակալություն է հայտնել Բայդենին իրեն առաջադրելու համար և նախագահական մրցապայքարից դուրս գալու նրա որոշումը համարել է «անձնուրաց և հայրենասիրական»։ «Մենք 107 օր ունենք մինչև ընտրությունները։ Միասին մենք կպայքարենք։ Միասին մենք կհաղթենք», – ասել է Հարիսը։