Ավստրալիայի արտգործնախարարը կոչ է անում հայրենակիցներին անհապաղ հեռանալ Լիբանանից

Մանրամասներ
ավստրալիա

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը Լիբանանում գտնվող ավստրալացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա տեսաուղերձ է տարածել X սոցիալական հարթակում:

«Իմ ուղերձն Ավստրալիայի քաղաքացիներին և լիբանանցիներին այն է, որ հիմա հեռանալու ժամանակն է.... Տարածաշրջանում հակամարտության լուրջ սրման վտանգ կա։ Անվտանգության իրավիճակը կարող է արագ վատթարանալ՝ առանց նախազգուշացման»,- ասվում է ուղերձում։

Վոնգը նշել է, որ դեռ որոշ կոմերցիոն չվերթեր գործում են, ուստի հարկավոր է հեռանալ։ Իսկ Լիբանան մեկնել պատրաստվող ավստրալացիներին նա խորհուրդ է տվել զերծ մնալ նման ուղևորությունից։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։