ՌԴ զբոսաշրջիկ կանայք մարտի 8-ը ցանկանում են անցկացնել Մոսկվայում, Պետերբուրգում ու Երևանում

Մանրամասներ
երևան

Ռուս կանայք մարտի երկար տոների ընթացքում հիմնականում պլանավորում են զբոսաշրջային ուղևորություններ Ռուսաստանի Դաշնությունում, մեծամասամբ դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ:

Արտասահմանյան ուղղություններից առաջին շարքում են Երևանը, Մինսկը և Ստամբուլը։ Այս մասին, հայտնում է Russian Mirror-ը՝ վկայակոչելով tutu եւ OneTwoTrip ճամփորդական ծառայությունների տվյալները։

OneTwoTrip-ում նշել են, որ արտասահմանյան ուղղություններից ամենապահանջվածը Երևանն է. մարտի 8-ը Երևանում ցանկանում է անցկացնել ՌԴ-ից դուրս հանգստանալ ցանկացող ռուսաստանցի կանանց 18,5 տոկոսը:

Դրան հաջորդում են Մինսկը, որի մասնաբաժինը կազմում է 16,6 տոկոսը, ու Ստամբուլը՝ 6,2 տոկոսով։

Իրենց հերթին tutu-ում փաստել են, որ պահանջարկ ունեն դեպի Ստամբուլ, Երևան, Դուբայ, Մինսկ և Տաշքենդ ուղևորությունները: