Թուրքական «ամեն ինչ ընդգրկված է» համակարգով աշխատող հյուրանոցները պատրաստ են պայքարել զբոսաշրջիկների սննդային ագահության դեմ, որոնք շատ թերմացք են թողնում: Այս մասին հայտարարել է Life-ը, հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային (ATOR):
Թուրքիայում մեկնարկել է «Նարնջագույն դրոշ» կամավոր քարոզարշավը, որի նպատակն է՝ նվազեցնել երկրում սննդամթերքի թափոնները: Հյուրանոցները պատրաստ են միանալ միջոցառմանը:
Թուրքիայում խիստ արդիական է սննդամթերքի թափոնի խնդիրը: Երկրում տարեկան 18 մլն տոննա պտուղ-բանջարեղեն և մոտ հինգ միլիոն հաց է նետվում աղբը: Հաճախ դա պայմանավորված է զբոսաշրջիկների ագահությամբ, ովքեր շվեդական սեղանից հեռանում են սննդով բեռնված ափսեներով:
«Նարնջագույն դրոշի» խնդիրն է՝ հինգ տարում սննդի թափոնները նվազեցնել 70%-ով: Թուրքիան պատրաստվում է սկսել զբոսաշրջիկներից, որպես ամենախնդրահարույցը:
Պետությունը մտադիր է պայքարել նաև քարոզչական պաստառներով: Բացի այդ, հյուրերը, ովքեր կբավարարվեն սննդի քիչ չափաբաժնով, նվերներ կստանան: Հյուրանոցներում կսահմանափակեն նաև ափսեների քանակը։
0Comments