Իլոն Մասկը կտրուկ է արձագանքել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարությանը, ով մերժել է երկրի՝ ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը:
X սոցիալական ցանցի իր էջում գործարարը Թրյուդոյին «աղջիկ» է անվանել և խորհուրդ տվել ավելորդ հայտարարություններ չանել։
«Աղջի՛կ, դու այլևս Կանադայի նահանգապետ չես, ուստի կարևոր չէ, թե ինչ ես ասում»,– գրել է գործարարը։
Թրյուդոն ավելի վաղ պատասխանել էր Դոնալդ Թրամփի ակնարկներին՝ նշելով, որ Կանադան չի միանա Միացյալ Նահանգներին։
0Comments