Թրամփը կրկին Կանադային առաջարկել է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում Կանադային առաջարկել է միանալ Միացյալ Նահանգներին՝ ի պատասխան վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ հրաժարական տալու մտադրության մասին հայտարարության:

«Շատ կանադացիներ սիրում են 51-րդ նահանգը դառնալու գաղափարը: ԱՄՆ-ն այլևս չի կարող հանդուրժել հսկայական առևտրային դեֆիցիտը և սուբսիդիաները, որոնք Կանադան ոտքի են հանում: Ջասթին Թրյուդոն դա հասկացավ և դրա համար նա հրաժարական տվեց»,- գրել է նա:

Նորընտիր նախագահը հավելել է, որ երկու երկրների միավորումը կվերացնի առևտրային մաքսատուրքերը, կնվազեցնի հարկերը և կերաշխավորի Օտտավայի ամբողջական անվտանգությունը ռուսական և չինական նավերի սպառնալիքներից, որոնք մշտապես շրջապատում են նրանց։

«Միասին մենք մեծ ազգ կլինեինք», – եզրափակել է Թրամփը։