ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես Թրամփին ճանաչել է նախագահական ընտրությունների հաղթող

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ Կոնգրեսը համատեղ նիստի ժամանակ հաստատել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ պետության ընտրված ղեկավար է դարձել Դոնալդ Թրամփը, հայտնում է Reuters-ը։

Նա հավաքել է 312 ընտրիչի ձայն (հաղթանակի համար անհրահրեժշտ էր 270 ձայն-Խմբ.) և 77,3 միլիոն քաղաքացու ձայն։

Քվեարկության արդյունքները կարդացել է ներկայիս փոխնախագահ Կամալա Հարրիսը, որը Սենատի ղեկավարն է։ Թրամփը հաստատման չի եկել, սակայն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է.«Այսօր Կոնգրեսը հաստատում է մեր մեծ ընտրությունների հաղթանակը՝ մեծ պահ MAGA-ի (Маke America Great Again «Դարձնե՛ք Ամերիկան ​​կրկին հզոր», սա Թրամփի նախընտրական կարգախոսն է-Խմբ.)պատմության մեջ»:

Հանրապետական ​​կուսակցությունը ստացել է նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի տեղերի մեծամասնությունը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատների թեկնածուն Քամալա Հարրիսն էր։ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։