Կատալոնիայում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել

Ձերբակալվել է 14 մարդ

Կատալոնիայի իրավապահ մարմինները խոշոր հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Բարսելոնա և Իգուալադա քաղաքներում, ձերբակալվել է 14 մարդ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ալեքսանդրիա» ծածկանվամբ գործողությունը սկսվել է վաղ առավոտյան, երկու քաղաքներում կատարվել է 6 խուզարկություն, որին մասնակցել է մոտ 100 ոստիկան:
Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչական գործունեության համար, նրանց նաև մեղադրանք կառաջադրվի հանցավոր խմբավորման անդամ լինելու, ինչպես նաև բնակչության առողջության ու սեփականության դեմ գործունեության ծավալման համար:
Ըստ մեկ այլ աղբյուրի՝ խոսքն իսլամիստական խմբավորման մասին է, որը պատրաստվում էր ահաբեկչական հարձակում իրականացնել: Խմբավորման անդամ են հանդիսանում հիմնականում ծնունդով Ալժիրից ծայրահեղականներ, որոնք ավելի վաղ դատապարտված են եղել գողության, կողոպուտի, բռնության գործադրման ու թմրանյութերի տարածման համար: