Կիմ Չեն Ընը նամակ է ստացել Թրամփից

Կիմ Չեն Ընն անվանել է այն «հիանալի» եւ հայտարարել, որ լրջորեն կմտածի դրա բովանդակության շուրջ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անձնական նամակ է ստացել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով Կորեայի Կենտրոնական տեղեկատվական գործակալությանը:

Կարդալով նամակը՝ Կիմ Չեն Ընն անվանել է այն «հիանալի» եւ հայտարարել, որ լրջորեն կմտածի դրա բովանդակության շուրջ, գրում է գործակալությունը: Հայտնի չէ՝ հատկապես ինչի մասին էր գրված նամակում:

Հունիսի 12-ին Թրամփը հայտարարել էր, որ ստացել է «ջերմ» եւ «հրաշալի» ուղերձ Կիմ Չեն Ընից: Իսկ հունիսի 21-ին Ամերիկայի նախագահը երկարաձգել էր ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետը եւս մեկ տարով: