Խաղաղության պայմանագրի մասով չունենք դեռ կնքած փաստաթուղթ , քիչ առաջ, Լուրերի փոխանցմամբ, տարեկան ամփոփ ասուլիսին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Չունենք ստորագրված փաստաթուղթ, մեկ ու կես առաջ ուղարկել ենք մեր հերթական առաջարկի փաթեթը և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ 17 քննարկվող հոդվածներից 15-ը համաձայնեցված են, տեսնենք, թե ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանը վերջին երկու կետի վերաբերյալ։ Վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել Ադրբեջանին, որոնք հնարավորություն կտան ամբողջական լուծում տալու գոյություն ունեցող խնդիրներին»։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԳ նախարարն ասել է, թե ադրբեջանական կողմին առաջարկ է արվել, դրանք հնչեցվել են Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից։
«Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը բավական դրական էր։ Ցավոք, այս մասին մինչ այսօր պաշտոնական պատասխան չենք ստացել»,-ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
0Comments