Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով 2025 թ. փետրվարի 1-ից պետությունը ծրագիր կգործարկի: Այս մասին իրազեկող հոլովակ է հրապարակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Եթե քաղաքացին ունի վարկային պարտավորություններ, և բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի, ապա պետությունը պատրաստ է աջակցել՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը: Ծրագրին դիմելու համար պարտադիր պայման է ունենալ գրանցված աշխատանք:
Աջակցության չափը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու դառնալու հաջորդ ամսվա 1-ից:
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments