Ես իմ բացասական վերաբերմունքը բազմիցս արտահայտել եմ ընդդիմադիր դաշտի ներսում տեղի ունեցող այդ գործընթացներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Նարեկ Մալյան-Անդրանիկ Թեւանյան հեռակա սուր բանավեճին, որտեղ հնչում են վիրավորանքներ ու մեղադրանքներ:
«Ճիշտն ասած,հիմա չեմ էլ հասկանում՝ ինչից է այդ ամեն ինչը սկսվել: Իհարկե կուզեի այդ ամեն ինչը չլիներ»,-ասաց նա:
Հարցին՝ Անդրանիկ Թեւանյանն իրենց թիմակի՞ցն է համարվում, նա արձագանքեց. «Անդրանիկ Թևանյանը եղել է «Հայաստան» դաշինքով պատգամավոր, հետո ինքը դուրս է եկել: «Հայաստան» դաշինքը սատարել է իրեն քաղաքապետի ընտրություններին նրանց մասնակցությունը: Հիմա նա առանձին իր գիծն է տանում, իր շարժումը ունի, այնպես որ այստեղ կարծում եմ ամեն ինչ ակնհայտ ու պարզ է»:
0Comments