Լեռնային Ղարաբաղը՝ Հարավային Կովկասի վառոդի տակառ. Deutsche Welle-ի անդրադարձը

Թուրքիայի ղեկավարությունը բացահայտ և ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական համագործակցության

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ և այս ընթացում հազարավոր կյանքեր է խլել, Թերթ․am-ի փոխանցմամբ՝ գրում է Deutsche Welle գործակալությունը:

1994-ին հրադադար կնքելուց հետո հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներ են ԱՄՆ-Ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Չնայած, որ կողմերի միջև զինադադարը կնքվել է 25 տարի առաջ, այն պարբերաբար խախտվում է: ԼՂ շուրջ հակամարտությունը համարվում է սառեցված, սակայն փորձագետները վերջին տարիներին կարծում են, որ ժամանակն է հրաժարվել այդ ձևակերպումից: Հրադադարի առաջին խոշոր խախտումը տեղի է ունեցել 2016թ. ապրիլին:

Նոր սրացում տեղի է ունեցել 2020թ. հուլիսին՝ ԼՂ վիճահարույց տարածքներից հեռու՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այդ ժամանակ կողմերը միմյանց մեղադրել են սադրանքների մեջ:

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվել է հակամարտության նոր սրացում. ռազմական գործողություններն ընթանում են երկու կողմերից շփման գծի երկայնքով ծանր զինամթերքի կիրառմամբ: Ադրբեջանը փորձում է ուժով իր հսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղի տարածքը:

Թուրքիայի ղեկավարությունը բացահայտ և ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական համագործակցության