Պուտին. Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը սպառնում է Եվրոպային

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: Նրա հայտարարությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստան-ՆԱՏՕ չթուլացող լարվածության ֆոնին ակնհայտ են դառնում նոր սպառնալիքները համաեվրոպական անվտանգության համար»,-ասել է նա:

Պուտինը հաստատել է Եվրոպայում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայման ռուսական մորատորիումը:

Ավելի վաղ Պուտինն առաջարկել է մեկ տարով առանց պայմանների երկարաձգել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը:

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը (ՀՍԿՊ, ՌՀՍ-3) Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ստորագրել են 2010 թվականին։ Այն նախատեսում է երկու կողմերից իրենց ռազմավարական հարձակողական սպառազինության ծավալի կրճատում։ ՌՀՍ-3-ը կնքվել էր 10 տարի ժամկետով։ Ներկայումս որոշվում է  սպառազինության վերահսկման հետագա համակարգի մասին հարցը։