Մակրոնը Կիևին կոչ է արել «իրատեսական քննարկումներ ունենալ» տարածքային հարցերի շուրջ

Մանրամասներ
մակրոն

Մոսկվայի հետ հակամարտության կարգավորման գործընթացում Կիևը պետք է տարածքային հարցեր քննարկի՝ ելնելով ներկա իրողություններից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի պաշտոնական էջում։

Հանրապետության ղեկավարը մասնակցել է Փարիզում կայացած Ֆրանսիայի դեսպանների համաժողովին։ Միջոցառման ընթացքում նա նշել է, որ խաղաղության հասնելու համար Ուկրաինայի ղեկավարությունը պետք է «իրատեսական քննարկումներ ունենա» տարածքային հարցերի շուրջ։

Միաժամանակ, Մակրոնը վստահություն է հայտնել, որ հակամարտության կարգավորման գործընթացը չի կարող պարզ լինել։

«Ուկրաինայում խաղաղության նախաձեռնություններ չեն կարող լինել՝ առանց Ուկրաինայի մասնակցության։ Նաև եվրոպական անվտանգությունը չի կարող ապահովվել՝ առանց Եվրոպայի մասնակցության»,- հավելել է նախագահը։