Տելեգրամի հիմնադիր Դուրովը կարող է դատապարտվել մինչև 20 տարվա ազատազրկման

Մանրամասներ
դուրով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին, ով օգոստոսի 24-ի երեկոյան ձերբակալվել է Ֆրանսիայում, կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում գրել է  ֆրանսիացի լրագրող Կիրիլ Ամուրսկին՝ հավելելով, որ նա չի կարող ապաստան խնդրել Ֆրանսիայում, քանի որ հանդիսանում է այդ երկրի քաղաքացի:

Շաբաթ երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։ Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների,  ժամանել էր Ադրբեջանից։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։