«Ժողովրդավարություն նշանակում է քաղաքացիների անմիջական մասնակցություն երկրի կառավարմանը և մասնակցություն իրավահավասար կերպով... Կարևոր եմ համարում խոսել մի բանի մասին. եթե կա քաղաքացիների՝ երկրի տերը լինելու հասկացություն, պետք է հիշենք՝ քաղաքացին պետք է լինի իրավահավասար»,- «Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: |
Նրա դիտարկմամբ՝ իրավահավասարություն նշանակում է ամեն օր, ամեն ժամ, սակայն մեզ մոտ այդ գիտակցումը չկա: «Որևէ փոփոխություն կատարելիս պետք է մի տեսանկյունից նայել երևույթին՝ մարդու իրավունքներն ընդլայնվում են, թե սահմանափակվում, եթե մարդու իրավունքներն ընդլայնվում են, բարի է, եթե գնում է սահմանափակում չար է: Ներկայացված առաջարկների հիմքում ընկած է մի բան՝ մարդկանց իրավունքները որոշակիորեն սահմանփակել, որպեսզի ինչ-որ մարդկանց համար հեշտ լինի ինչ-որ բաներ անել. դա պետք է մեզ մտահոգի: Բայց ընդհանուր առմամբ մեզ պիտի մտահոգի այն իրողությունը, որ մենք օրինականացրել ենք, և ոչ մի արդարացում չկա...
Մոսոլինին է այս համակարգն օգտագործել... Եթե դու արգելանքի տոկոս ունես, խախտում ես մարդկանց իրավահավասարության իրավունքը: Այսինքն՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք 5 տոկոս ձայն չեն հավաքել, իրավահավասար չեն նրանց հետ, ովքեր 5 տոկոսից ավել են հավաքել: Դա հակասահմանադրական կեցվածք է, կոչ եմ անում մտածել դրա մասին... 15 քաղաքական ուժեր ներկայացրել են առաջարկ նախկիններին և այսօրվաններին, որ որևէ քաղաքացի, ով մասնակցում է ընտրություններին, նրա ձայնը չի կորչում, անպայման հասնում է պառլամենտ: Ես զարմանում եմ այս հետևողական անհասկացողության վրա. 4 անգամ նախագիծ է ներկայացվել, չեն քննարկել»,- ասաց Հայրիկյանը:
0Comments