Եթե ընդդիմությունն իմփիչմենթ սկսի, փողոցը կլցվի, հաջողություն կունենան, դա մոտ ապագայում տեղի կունենա․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Եթե ընդդիմությունը իմփիչմենթ սկսի, փողոցը կլցվի, հաջողություն կունենան, դա մոտ ապագայում տեղի կունենա։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը․

«Հանրությունը հիմա չգիտի, թե ինչին աջակցի։ Դա նույնն է, որ ասեն՝ մարդիկ թող տոմս գնեն, երեսները ներկեն ու դրշոներով գնան ստադիոն, մենք էլ ֆուտբոլային թիմ կստեղծենք կխաղանք։

Բայց, պետք է հակառակը լինի։ Թիմ ստեղծես, մարդիկ տեսնեն՝ մարզիչն ով է, հարձակվողն ով է, ինչ խաղ ես ցուցադրում և տրիբունաները կլցվեն։ Մայիսի 9-ին փողոց դուրս եկած մարդիկ չեն մահացել, չեն վերափոխվել։ Ցանկացած պահի դրա եռակին կհավաքվի որտեղ որ պետք է»,- նշել է Ղազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կիսվել այս նյութով

facebookxtelegram