Տիգրանաշենի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը

Մանրամասներ
Մհեր Սահակյան

Հունվարի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 
 
Տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մոտաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը:
 
Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն է, ում երեկվանից որոնում էին:

Լուրը հաստատել է նաև ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը․ 

«Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է»,- հայտնել է Նարեկ Սարգսյանը։