Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Վանա» ալյուրի խանութի մեջ՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Վթարի փաստով քննչական նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
0Comments