Սովորություններ, որոնք Ձեզ խանգարում են հարստանալ

Մանրամասներ
աղջիկ ավտո ծիտ

Հարուստ մարդկանց մեծ մասը (67տոկոս) իր ուժերի չափով ամեն ինչ անում է, եկամտի մեկից ավելի աղբյուր ունենալու համար։ Դրանք միայն ներդրումները չեն․ մարդիկ, որոնք դրա համար գումար չունեն, առնվազն իրենց համար երկրորդ աշխատանք են գտնում։ Դրանով զբաղվում է  աղքատ հասարակության 6 տոկոսը։ Հարուստները ժամանակը չեն վատնում՝ նրանք գումար են աշխատում։

Իմանալով, որ մեկ վայրում այդքան չես վաստակի, որքան երկուսում, նրանք էլ  երկու տեղ են աշխատում։ Նրանք երկու-երեք անգամ ավելի շատ են աշխատում եւ դրա շնորհիվ նրանց մոտ ավելի շատ գումար է լինում՝ հետագայում շահավետ ներդրումներ անելու, սեփական գործն ունենալու կամ իրենց ուսման մեջ ներդնելու համար, ինչը նույնպես հետագայում առավել մեծ եկամուտներ կբերի։

Մրցարշավներ, պոկեր, մարզաձեւերում  խաղադրույքներ,  վիճակախաղի տոմսերի գնումներ պարբերաբար անում են աղքատների 77 տոկոսը, եւ միայն 6 տոկոս հարուստներն են դրանով զբաղվում։

Այստեղ կարելի էր եւ հակառակվել, թե դա ցուցանիշ չէ, պարզապես աղքատներին գումար է պետք եւ նրանք երազում են հարստանալ։ Բայց խնդիրն էլ հենց այդ է․ աղքատները գումար են ծախսում՝ հուսալով առանց աշխատելու անսպասելի հարստանալ։

Եթե միայն հավաքել ամբողջ այն գումարը, որն աղքատները ծախսում են այդ փուչ եւ հիմար փորձերի վրա, ապա մեկ տարի անց կպարզվի, որ հավաքվել է բավականին մեծ գումար։

Եվս մեկ հետաքրքիր վիճակագրություն․ հարուստների 79 տոկոսը  խոստովանում է, որ շատ ավելի հաճախ է կարդում մասնագիտական գրականություն եւ այն ամենն, ինչ կապված է իր կարիերայի հետ եւ կարող է բարձրացնել իր մասնագիտական մակարդակը։ Եվ թեեւ հարուստները հաճախ ասում են, որ կարոտում են գեղարվեստական գրականությունը, այնուամենայնիվ, գործնականը նրանց մոտ առաջնային է։

Բացի այդ, աղքատները սկզբունքորեն ավելի քիչ են կարդում։ Կարդացողների միայն 11 տոկոսն է մասնագիտական գրականություն կարդում։

Մարդկանց ճնշող մեծամասնությունը կարդում է բացառապես հաճույքի համար։ Դուք կասեք, որ դրանում ոչ մի վատ բան չկա, եւ մենք կհամաձայնենք։ Միայն թե հետո մի բողոքեք աղքատությունից։

Նաեւ պարզվում է, որ ի տարբերություն աղքատների, հարուստ մարդիկ երբեք չեն գնում իրեր, որոնք իրենց գրպանին հարմար չեն։ Դուք կզարմանաք, բայց հարուստների մոտ նման խնդիրներ անընդհատ առաջանում են։

Աղքատն, օրինակ, գնում է շատ հարուստ հեռախոս, թեպետ կան նաեւ էժան հեռախոսներ։ Նա վարկ է վերցնում եւ գնում թանկ հեռախոս։

Ի դեպ, հարուստների 84 տոկոսը հետեւում է իր ծախսերին, կազմում բյուջե եւ առավելագույն ջանքեր գործադրում դրա սահմաններից դուրս չգալու համար։

Իսկ ահա աղքատների շրջանում իրենց ծախսերին հետեւում է միայն 20 տոկոսը։ Մյուսները, վճարելով բնակարանի ու կոմունալ վարձերը, ուղղակի մնացած գումարը ծախսում են՝ չմտածելով այն մասին, թե կոնկրետ ինչի վրա են ծախսում։

Աղքատների միայն 5 տոկոսն է կանոնավոր կերպով տնտեսում իր ամսական եկամտի 10 տոկոսը։ 20 տոկոս գրեթե ոչ ոք չի խնայում։ Գլխավոր պատճառն այն է, որ այդ 10 տոկոսն այնքան չնչին գումար է թվում, որ մարդիկ անիմաստ են  համարում դա հետ գցել։ Իսկ մյուսները դա բացատրում են նրանով, որ առանց 10 տոկոսի, ապրելը դժվար կլինի։

Առաջին փաստարկը հիմարություն է այն պատճառով, որ ինչքան էլ քիչ դուք խնայեք, դուք խնայողություններ կունենաք։ Եթե առհասարակ գումար հետ չգցեք, ապա ոչ մի խնայողություն չեք ունենա առհասարակ։ Երկորրդ փաստարկը կայացած չէ, քանի որ որքան էլ որ ձեր եկամուտը փոքր լինի, դուք հաստատ կարող եք ապրել, եթե այդ եկամուտը պակասի եւս 10 տոկոսով։

Եվ ի նկատի ունեցեք. հարուստների 93 տոկոսը կանոնավոր գումար է խնայում։ Կարեւոր չէ՝ որքան։ Կարեւորը՝ կանոնավոր։